Օրերս «Միլանը» հայտարարեց, որ Իվան Գազիդիսը դեկտեմբերի 5-ին, երբ լրանա նրա պայմանագրի ժամկետը, կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Գազիդիսի հեռանալուց հետո պաշտոնը կզբաղեցնի Ջորջո Ֆուրլանին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2018 թվականից Ֆուրլանին «Միլանի» տնօրենների խորհրդի կազմում էր։
«Գլխավորել ակումբը, որը մուտք է գործում իր վերածննդի հաջորդ փուլ, մեծ պատիվ է ինձ համար։ Անհամբեր սպասում եմ Պաոլո Սկարոնիի, Պաոլո Մալդինիի, Ստեֆանո Պիոլիի և ակումբի մյուս ղեկավարների հետ աշխատանքին»,-ասել է Ֆուրլանին։
Իվան Գազիդիսը «Միլանի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 4 տարի։