ՊՍԺ-ի հարձակվող Լինել Մեսսին ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Աշխարհի առաջնությանն ու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին ընդառաջ, Մեսսին արդեն համարվում է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկն ըստ շատ մասնագետների։ Լրատվամիջոցների այս արձագանքը արգենտինացու արդյունքներին վրդովեցրել է «Միալանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։
Get French Football News-ին տված հարցազրույցում նա ասել է.
«Երբ ես խաղում էի Ֆրանսիայում, ամեն մրցաշրջանում 50-ից ավել գոլի և գոլային փոխանցման հեղինակ էի դառնում, բայց ոչ մեկին դա չէր հետաքրքրում: Այժմ Մեսսին նույն առաջնությունում 20 գոլ է խփում, և ԶԼՄ-ներն այժմ նրան շնորհում են «Ոսկե գնդակը»: Դա անարդար է, բայց միշտ էլ այդպես է եղել»:
Զլատանը մի քանի անգամ եղել է մրցանակի հավակնորդների թվում, սակայն այդպես էլ չի ստացել հեղինակավոր մրցանակը։