«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Սասուոլոյի» հետ ոչ-ոքին (1:1).
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, խաղացինք դրական և լուրջ տրամադրվածությամբ։ Մեր թիմը ցանկանում էր հաղթել բարդ մրցակցի հետ խաղում։ Բայց ցավում եմ, որ ամբողջ թիմի ջանքերը հօդս ցնդեց մեկ ոչ պրոֆեսիոնալ խաղացողի պատճառով։
Ես նրա անունը չեմ նշի: Խաղադաշտում իմ խաղացողներից խաղացին 16-ը, և ինձ դուր եկավ նրանցից 15-ի վերաբերմունքը խաղին։ Ես ասացի նրան, թե ինչու նման բան երբեք չպետք է կրկնվի: Կարծում եմ՝ այդ ֆուտբոլիստը պետք է հունվարին փոխի ակումբը»,- ասել է Մոուրինյուն DAZN-ին տված հարցազրույցում։
Հաջորդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Տորինոյին»: