«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Լացիոյին» պարտվելուց հետո (0:1) աջակցել է պաշտպան Ռոջեր Իբանեսին։ 23-ամյա բրազիլացու սխալի արդյունքում խփվեց խաղի միակ գոլը։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում մի մարդու, ով իր ողջ ուժն է տվել այստեղ՝ աշխատանքիս առաջին օրվանից:
Երբ հաղթում ենք՝ հաղթում ենք միասին։ Երբ պարտվում ենք՝ պարտվում ենք միասին։ Ինձ համար այս ֆուտբոլիստն անձեռնմխելի է»,- մասնագետի խոսքերն է մեջբերում հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:
«Ռոման» այժմ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Հռոմեական թիմը 13 խաղում վաստակել է 25 միավոր։