«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Վերոնայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաճոյախոսություն է արել «Նապոլիին».
«Նապոլին» հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Եթե նրանք այսպես շարունակեն, ուրիշ ոչ ոք չի կարող հավակնել չեմպիոնության»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալեգրին։
Իտալիայի առաջնության վերջին 14 տուրերում «Նապոլին» տարել է 12 հաղթանակ և 2 անգամ ոչ-ոքի գրանցել։ Լուչիանո Սպալետիի թիմը վստահորեն առաջատարն է Ա Սերիայում՝ ութ միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից:
Հավելենք, որ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առայժմ զբաղեցնում է միայն հինգերորդ հորիզոնականը։