«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ Միլանցիները կմրցեն «Պորտուի» հետ։
«Մենք հարգում ենք «Պորտուին»․ այն թիմ է, որն արդեն երկար տարիներ է հաջող է հանդես գալիս ՉԼ-ում։ Թիմը մարզում է Սերժիու Կոնսեյսաուն՝ «Լացիոյում» իմ երկար տարիների թիմակիցը, ես նրան շատ լավ եմ ճանաչում։
Մեր նպատակն առաջ գնալն ու մեր երկրպագուներին երազանք նվիրելն է՝ ՉԼ քառորդ եզրափակչում խաղալը։ Այն հեշտ չի լինի, պետք է շատ աշխատենք, որ կրկնակի փորձության պատրաստ լինենք, որտեղ մանրուքները նշանակություն են ունենալու»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։