«Ատալանտայի» արգենտինացի պաշտպան Խոսե Պալոմինոյի վրայից հանվել են դոպինգի օգտագործման վերաբերյալ մեղադրանքները։
«Շատ երջանիկ եմ։ Հավատում էի արդարությանը, հիմա մտածում եմ այն մասին՝ ինչպես եմ թիմակիցներիս հետ մարզումներին վերադառնալու»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ արգենտինացին մոտ ժամանակներս կմիանա թիմին։
Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին Իտալիայի Հակադոպինգային դատարանը ժամանակավորապես հեռացրել էր Խոսե Պալոմինոյին այն բանից հետո, ինչ նրա դոպինգ-թեստում արգելված նյութ էր հայտնաբերվել։ Խոսքը անաբոլիկ ստերոիդ նանդրոլոնի մասին էր։