Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։45-ին, կմեկնարկի Իտալիայի A Սերիայի 13-րդ տուրի «Յուվենտուս» — «Ինտեր» հանդիպումը։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Յուվենտուս» — Շչեսնի, Դանիլո, Բրեմեր, Ալեքս Սանդրո, Կուադրադո, Լոկատելի, Ֆաջոլի, Ռաբյո, Կոստիչ, Միրետի, Միլիկ։
«Ինտեր» — Օնանա, Շկրինյար, Դե Վրեյ, Աչերբի, Դումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Լաուտարո։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է։