«Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն խոսել է իր հոր՝ Դիեգոյի հետ հարաբերությունների մասին, ով գլխավորում է Մադրիդի «Ատլետիկոն»։
«Մի քանի տարի է՝ նա ինձ խորհուրդ չի տալիս։ Երբ քո հայրը մարզիչ է աշխատում, դու պետք է հասկանաս, որ նա առաջին հերթին քո հայրն է:
Երբ մենք խոսում ենք, մենք անխուսափելիորեն շոշափում ենք ֆուտբոլը, բայց նա ինձ երբեք չի ասել, թե ինչ պետք է անեմ, քանի որ միշտ հարգում է իմ թիմի մարզչին»,- ասել է արգենտինացի հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է Calciomercato-ն։
Հիշեցնենք, որ այս ամառ Ջովանին դարձավ «Նապոլիի» խաղացող և արդեն անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: