«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի ափսոսում, որ կարիերայի ընթացքում չի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
«Կա՞ ափսոսանք, որ չեմ կարողացել հաղթել Չեմպիոնների լիգան։ Ոչ։ Արե՞լ եմ ամեն ինչ դրա համար։ Դա փոխե՞լ է իմ խաղաոճը։ Ոչ։
Ես դեռևս լավագույն ֆուտբոլիստն եմ՝ Չեմպիոնների լիգայով, թե առանց դրա»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Football Italia-ն։