Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Դիասը ժամանակին կարող էր դառնալ Իտալիայի հավաքականի խաղացող։
Ինչպես հայտնում է Sport-ը, խաղացողին առաջարկվել էր հանդես գալ Իտալիայի հավաքականում, սակայն կիսապաշտպանը որոշել է հրաժարվել, քանի որ մանկուց երազել է խաղալ Բրազիլիայի հավաքականում։
Նշվում է, որ Ռաֆինյան Իտալիայում խաղալու առաջարկ է ստացել այն պահին, երբ հանդես էր գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Լիդսում»։ Ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի կազմում մեծ հավանականությամբ կմասնակցի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան Իսպանիայի առաջնությունում խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։