Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարծում է, որ VAR-ի աշխատանքը պետք է արագացնել։
«Ֆուտբոլը դեռ շատ հետ է, մենք դեռ շատ բան ունենք սովորելու: Ամերիկյան ֆուտբոլում, ռեգբիում, կրիկետում կամ ինչ էլ որ լինի՝ թենիսում, որոշումը կայացվում է ակնթարթորեն:
Մենք էլ գիտենք, որ մրցավարը բացատրություն կտա, խոսափողներ ունեն, խոսում են։ Իհարկե, թենիսում չի կարելի վիճել համակարգչի որոշման հետ։ Եթե սկսեք դա անել, ուրեմն խնդիրներ կունենաք։
VAR-ի դեպքում ինձ նյարդայնացնում է, որ այն բավականաչափ արագ չէ։ Որոշումը դեռևս կայացնում է ոչ թե VAR-ը, այլ տաղավարում գտնվող անձը կամ որտեղ էլ որ նա լինի, և VAR-ն անհրաժեշտ է միայն դրվագը նորից դիտելու համար։
Նյարդայնացնում է մեկնաբանությունների դժվարությունը։ Երբ քեզ մի բան են ասում, իսկ մեկ շաբաթ անց կանոնը փոխվում է, դժվարանում է։ Ֆուտբոլը սովորելու շատ բան ունի»,- Անրիի խոսքն է մեջբերել Offaly Live-ը։