ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպուշը խոսել է պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
«Ես շատ գոհ եմ Ռամոսից. Ես լավ եմ ճանաչում նրան, նա շատ լավ մրցաշրջան կանցկացնի։ Ռամոսն առաջընթաց է ապրում։ Երկարաձգե՞լ նրա պայմանագիրը: Ինչու ոչ»,- Կամպուշի խոսքերն է մեջբերում Fotball Espana-ն։
Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Ռեալից»։