Լեհաստանի առաջնության 10-րդ տուրում «Պոգոնը» 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Կրակովիայի» հետ։
Հյուրերի կազմում 70-րդ րոպեին հաշիվը բացեց Կամիլ Գրոսիցկին։ 4 րոպե անց Բենյամին Կալմանը հավասարեցրեց հաշիվը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում փոխարինման մտավ 72-րդ րոպեին։
«Պոգոնը» 18 միավորով 3-րդ տեղում է։