ԱՊԼ 8-րդ տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Լեսթերին» ու 6-2 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի 6-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին և Տիլեմանսն անվրեպ իրացրեց այն։ Երկու րոպե անց Քեյնը հավասարեցրեց հաշիվը, իսկ 21-րդ րոպեին Դիերն արդեն առաջ մղեց լոնդոնցիներին։ Սակայն 20 րոպե անց Մեդիսոնը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ կեսը գոլով սկսեց «Տոտենհեմը»․ 47-րդ րոպեին Բենտենկուրը հաշիվը դարձրեց 3-2: Իսկ 73-ին նրա փոխանցումից հետո աչքի ընկավ Սոն Հին-Մինը, որը 84-րդ րոպեին դուբլ ձևակերպեց, իսկ երկու րոպե անց՝ հեթ-տրիկ։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 17 միավորով 2-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Լեսթերը» 1 միավորով եզրափակում է այն։