«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բենֆիկայից» կրած պարտությունը (1:2).
«Մեր հասցեին հնչած սուլոցներն արդար են։ Մենք պարտվեցինք մի խաղում, որում չպետք է պարտվեինք, սուլոցները միանգամայն արդարացված էին։
Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի պահ, երբ խփած գոլերից հետո մեզ համար դժվար է։ Անհանգստանում եմ, թաքցնելու ոչինչ չունեմ։ Ցավոք, մենք խաղից դուրս ենք։ Չգիտեմ՝ դա կապված է ֆիզիկական, թե մտավոր անկման հետ: Հիմա մենք պարզապես պետք է լռենք և աշխատենք»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Tutto Juve-ն։
Թուրինյան ակումբը չի հաղթել չորս հանդիպում անընդմեջ։ Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսը» վեց խաղում վաստակած 10 միավորով ութերորդ տեղում է։ Չեմպիոնների լիգայում թիմը երրորդ տեղում է (0 միավոր):