«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Թոմաս Տուխելի հեռացումը «արիստոկրատների» գլխավոր մարզչի պաշտոնից։
Գաբոնցին մի քանի մրցաշրջան աշխատել է գերմանացու հետ Դորտմունդի «Բորուսիայում», սակայն նրանց վերամիավորումը «Սթեմֆորդ Բրիջում» տևեց ընդամենը 5 օր, որից հետո Տուխելը հեռացվեց աշխատանքից։
«Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերությունների մեջ եմ ես Թոմասի հետ։ Միշտ տխուր է, երբ դա տեղի է ունենում, ես նրան տեսել եմ ընդամենը մի քանի օր: Նա հիասթափված էր և տխուր»,- ասել է Օբամեյանգը AS-ին տված հարցազրույցում «Զալցբուրգի» դեմ խաղից հետո:
Օբամեյանգը երկու հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։