«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Լորիս Կարիուսը շուտով նոր ակումբ կունենա: Ֆուտբոլիստը մոտ է «Նյուքասլ» տեղափոխվելուն:
Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքերով՝ բանակցությունները վերջնական փուլում են։ 29-ամյա դարպասապահը պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը։
Կարիուսը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Մայնցից» 2016 թվականի ամռանը: Նա ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում։
Մերսիսայդցիների կազմում իր վերջին խաղը դարպասապահն անցկացրել է 2018 թվականի մայիսի 26-ին, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլը» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3): Այս պահին ֆուտբոլիստն ունի ազատ գործակալի կարգավիճակ։