ԱՊԼ 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ։
35-րդ րոպեին մանչեսթերյան թիմի նորեկ Անտոնին բացեց հաշիվը։ 60-րդ րոպեին Սական խփեց իր թիմի պատասխան գոլը։ 6 րոպե անց Ռեշֆորդը առաջ մղեց իր թիմին, իսկ 73-րդ րոպեին 24-ամյա ֆուտբոլիստը խփեց այդ խաղում իր 2-րդ գոլը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» ընդհատեց լոնդոնյան թիմի հաղթարշավը։
Այս խաղից հետո Արտետայի թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Տեն Հաագի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով 5-րդն է։