Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» տնային խաղում ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ։ Հյուրերը հանդիպման վերջին վայրկյաններին հավասարեցրեցին հաշիվը։
Հանդիպման ավարտից հետո թիմերի գլխավոր մարզիչներ Անտոնիո Կոնտեն և Թոմաս Տուխելը բախվեցին միմյանց։
Կոնտեն գրառում է կատարել սոց․ ցանցերի իր էջում հրապարակելով լուսանկար, թե ինչպես է Տուխելը բուռն տոնում իր թիմի խփած գոլը։
«Բարեբախտաբար, ես քեզ չտեսա, լավ կլիներ, եթե ստիպեի քեզ սայթաքել»։