«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ԱՊԼ-ի երրորդ տուրի «Բրենթֆորդի» դեմ խաղում (4:0) կատարած փոփոխությունների մասին։
— Ինչո՞ւ փոխարինեցիք Մարտինեսին։ Ձեզ անհանգստացնո՞ւմ է նրա ադապտացիան։
— Ընդմիջմանը ես 3 փոփոխություն կատարեցի, սակայն ցանկանում էի փոխարինել ամբողջ թիմին։ Մենք ցանկանում էինք նոր էներգիա ավելացնել խաղին։ Խնդիրը այն չէ, թե ում ենք փոխարինել։ Ֆուտբոլիստների առումով, անարդար կլինի այդպիսի եզրահանգում կատարելը։
Նրանք իմ ֆուտբոլիստներն են։ Մենք միասնական են։ Մենք շատ դժվար փուլում ենք և պետք է ավելի միասնական լինենք։ Պետք է լուծումներ և ռեսուրսներ գտնել»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։