«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը հաստատել է, որ ՄՅՈՒ-ի դեմ խաղում թիմը փորձում էր ճնշում գործադրել մանչեսթերյան ակումբի կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսի դիրքի վրա։ Պաշտպանի հասակը 175 սմ է։
«Մենք հասկանում էինք, որ մեծ հավանականությամբ, կհաղթենք պայքարը երկրորդ հարկում կամ կլխփեն գնդակը։
Անկասկած, մենք դիտել էինք «Բրայթոնի» դեմ խաղը։ Մեր և «Բրայթոնի» խաղաոճերը նման են։ «Բրայթոնը» հիմնականում գրոհն սկսում է կարճ փոխանցումներով, բայց ՄՅՈՒ-ի դեմ խաղում դարպասապահն անընդհատ գնդակն ուժեղ հարվածով ուղարկում էր առաջ։ Մենք ուշադրություն էինք դարձրել այդ հանգամանքին։
Հասկանում էինք, որ այդպիսի զենք ունենք և օգտագործեցինք այն»,- Ֆրանկի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Բրայթոնը» 4։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։