«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է A Սերիայի առաջին տուրում «Լեչի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Միլանյան ակումբի կազմում հանդիպման վերջին վայրկյաններին հաղթական գոլի հեղինակ է դարձել Դենզել Դումֆրիսը։
«Մենք շատ էինք ցանկանում հաղթել և հավատում էինք մինչև վերջին պահը։ Տղաները շատ լավ գործեցին, բայց պետք է վերլուծենք, թե ինչու հաղթանակ կորզեցինք միայն վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ։
Ես խաղն ուժեղացնելու մի քանի տարբերակ ունեմ։ Փոխարինման դուրս եկած խաղացողները շատ լավ գործեցին։ Մենք խաղն ավարտեցինք 4 հարձակվողով։
«Ինտերի» նման թիմը պետք է ավելի շուտ վճռի խաղի ելքը»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։