Այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին, կմեկնարկի Իտալիայի A Սերիայի 2022/23 թթ․ մրցաշրջանի առաջին տուրի «Լեչե» — «Ինտեր» հանդիպումը։
Ներկայացնում ենք թիմերի հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ La Gazzetta dello Sport-ի։
Իտալական պարբերականի տվյալներով, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի լինի «Ինտերի» մեկնարկային կազմում, իսկ խորվաթ կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը, որի մասնակցությունը հարցականի տակ էր, խաղը կսկսի մեկնարկային րոպեներից։