Գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը վստահ է, որ կարող է վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդին» իր նախկին փառքը:
Մասնագետը պատասխանել է այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի իրեն «Օլդ Թրաֆորդ» փառքի օրերը վերադարձնելու համար.
«Վստահ եմ, որ կանեմ դա, ես դա արել եմ ամենուր: Ես չեմ կարող երկրպագուներին խնդրել, որ համբերատար լինեն, թեև հուսով եմ, որ նրանք համբերատար կլինեն, քանի որ նրանք ցանկանում են տեսնել հաղթող թիմ, և դրա համար ես այստեղ եմ:
Բայց ես դեռ պետք է դա անեմ: Գործընթացը ժամանակ է պահանջում», — մեջբերում է տեն Հագին Sky Sports-ը: