ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, թե ովքեր են իր կարծիքով նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները։
«Նախորդ մրցաշրջանի լավագույն 3 խաղացողնե՞րը.․․ Ես, Բենզեման ու Մանեն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում France Football-ը։
Մբապեն 2021/22 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ նա բոլոր մրցաշարերում խփել է 39 գոլ։
Կարիմ Բենզեման «Ռեալի» հետ հաղթել է Լա Լիգան և Չեմպիոնների լիգան՝ դառնալով երկու մրցաշարերի լավագույն ռմբարկու։
Սադիո Մանեն Սենեգալի հավաքականի հետ հաղթել է Աֆրիկայի գավաթը, «Լիվերպուլի» հետ հաղթել է Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը։