«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա ուկրաինացու տրանսֆերին հավակնում է «Նոթինգհեմ Ֆորեսթը»։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև այլ ակումբներ։ Մոտ ժամանակներս Մալինովսկին «Ատալանտայի» ղեկավարության հետ կքննարկի իր ապագան։
Նախորդ մրցաշրջանում Մալինովսկին «Ատալանտայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։