«Նոթինգհեմ Ֆորեսթը» մոտ է «Ուոթֆորդի» հարձակվող Էմանուել Դենիսին ձեռք բերելուն, հայտնում է The Athletic-ը:
Ակումբը 24-ամյա նիգերիացու համար 20 մլն ֆունտ է առաջարկել: Սա այն գումարն է, որը «Ուոթֆորդը» ցանկանում է ստանալ ֆուտբոլիստի համար։
Ինքը՝ հարձակվողը, հետաքրքրված է այս տրանսֆերով, քանի որ նրա ներկայիս թիմը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից, և նա ցանկանում է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Դենիսը «Ուոթֆորդին» միացել է 2021 թվականի հուլիսին «Բրյուգեից»: Նախորդ մրցաշրջանում հարձակվողն անգլիական թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։