«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին տեղափոխվել է «Մոնցա», հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը։
Ա Սերիայի նորեկը 28-ամյա իսպանացուն վարձակալել է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Մարին 2022 թվականի հունվարին վարձավճարով «Ուդինեզե» էր տեղափոխվել «Արսենալից»:
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Մարին նաև 3 հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում։