Հակիմ Զիեշը ցանկանում է հեռանալ «Չելսիից». Այդ մասին գրում է Evening Standard-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի չեմպիոն Միլանը հետաքրքրված էր ֆուտբոլիստով, սակայն մարոկկացին այլևս չի դիտարկում միլանյան ակումբի տարբերակը։
Թոմաս Տուխելը Զիեշին այս մրցաշրջանում չի տեսնում «Չելսիի» մեկնարկային կազմում։