«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ՊՍՎ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կոդի Գակպոյի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է 23-ամյա խաղացողին ձեռք բերելով՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։
Հաշվի առնելով Անտոնի Մարսիալի վնասվածքը և Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին լուրերը՝ անգլիական ակումբը նոր տարբերակներ է փնտրում:
Նախորդ մրցաշրջանում Գակպոն հոլանդական ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: