«Ռոման» հայտարարել է ՊՍԺ-ի 31-ամյա կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստը հռոմեական ակումբ է տեղափոխվել վարձակալությամբ՝ գնման իրավունքով։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջան։
Իտալական ակումբը յուրահատուկ տեսանյութով է ներկայացրել ֆուտբոլիստի տրանսֆերը։