ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը բուժզննում է անցնում «Ռոմա» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլ Շկիրան։
Հոլանդացի կիսապաշտպանը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի «Ռոմա»։ Իտալական ակումբը հնարավորություն կունենա գնել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը 8 մլն եվրոյով։
Ֆուտբոլիստը երեկ ժամանել էր Հռոմ և այժմ Վիլլա Ստյուարտ կլինիկայում բուժզննում է անցնում։ Սպասվում է, որ ասյօր «Ռոման» կհայտարարի Վեյնալդումի տրանսֆերի մասին։