«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը դարձել է «Ռոմայի» նոր տրանսֆերային նպատակը։
Forza Roma-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեմ չի լինի իր թիմում տեսնել շվեդ ֆուտբոլիստին:
Քանի որ Լինդելոֆը «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ Էրիկ տեն Հագի համար առաջնային տարբերակ չէ կենտրոնական պաշտպանի դիրքում, Վիկտորը լրջորեն մտածում է թիմից հեռանալու մասին:
Ընդ որում, մանկունիանցիները կդիտարկեն ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակը միայն այն դեպքում, եթե կարողանան խաղացողին փոխարինող գտնել։ Տարբերակներից մեկը Բենժամին Պավարն է Մյունխենի «Բավարիայից»: