ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին պաշտպանել է դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային՝ դարպասապահի հասցեին քննադատությունների ֆոնին:
«Դոննարումմա՞: Ֆուտբոլն այդպիսին է: Նախ դու հերոս ես, իսկ հետո ոչ ոք: Ջանլուիջին երիտասարդ է, բայց արդեն շատ փորձառու: Նա ակումբի ապագան է»,- Վերատիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը: