«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է բանակցությունները «Ինտերի» հետ պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի շուրջ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հաջորդ շաբաթ ակումբները կսկսեն քննարկումները։ ՊՍԺ-ի առաջին առաջարկը մերժվել է.
Այժմ սպասվում է, որ փարիզյան ակումբը կառաջարկի մոտ 60 միլիոն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ինտերը ցանկանում է 100 մլն եվրո ստանալ ֆուտբոլիստի վաճառքից։