«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է Թուրինի «Յուվենտուս» վերադառնալուն: Tuttosport-ը հայտնում է, որ բանակցություններն ավարտման փուլում են:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը փնտրում է ակումբ, որում կկարողանա իրեն լավագույնս դրսևորել և կարծում է՝ «Յուվենտուսը» հենց այն է, ինչ իրեն պետք է: 29-ամյա կիսապաշտպանի տեղափոխությանը կողմ է նաև թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Նշվում է, որ մինչև շաբաթվա վերջ Պավել Նեդվեդն ու Մաուրիիցո Արիվաբենեն կհանդիպեն Պոգբայի ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնեցնի պայմանագրի պայմանները: Սպասվում է, որ ֆուտբոլիստը 7,5 մլն եվրո բոնուս կստանա:
2021/22 մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը 2012-ից 2016 թվականներին արդեն հանդես եկել է «Յուվենտուսի» կազմում: