Առաջիկա 247 ժամվա ընթացքում «Չելսիի» վաճառքը կթույլատրվի Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից:
Երկրի իշխանությունները պատրաստ են համաձայնություն տալ ակումբը 4,25 մլրդ ֆունտ սթերլինգով ամերիկացի գործարար Թոդ Բոելիին վաճառելու գաղափարին: Վերջինս նաև «Լոս-Անջելես Դոջերսի» համահիմնադիրն է:
BBC-ի տեղեկություններով, գործարքն ավարտին հասցնելու ճանապարհին դեռ մի շարք խոչընդոտներ կան: Քանի որ Ռոման Աբրամովիչը Պորտուգալիայի քաղաքացիություն ունի, անհրաժեշտ կլինի նաև այդ երկրի իշխանություների թույլտվությունը:
Բրիտանացի նախարարները հիմա ինտենսիվ բանակցություններ են վարում Եվրոպական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ գործարքի կայացման համար անհրաժեշտ երաշխիքների համար:
Նշվում է նաև, որ Բոելիի ընկերությունը ԱՊԼ-ի ղեկավարների կողմից հատուկ ստուգման է ենթարկվել, և Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ լիցենզավորման հետ կապված խնդիրներ չեն լինի: