«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանին պատրաստվում է դառնալ «Բարնլիի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Daily Telegraph-ը:
Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահ Ալան Փեյսը դիտարկում է Կոմպանիին որպես թիմը գլխավորելու հավակնորդներից մեկը։ Թեկնածուների թվում է նաև Ուեյն Ռունին:
2019/20 մրցաշրջանում Կոմպանին »Անդերլեխտի» խաղացող-մարզիչն էր, 2020 թվականի ամռանը նա ավարտեց կարիերան և գլխավորեց բելգիական ակումբը։
Ապրիլի 15-ին «Բարնլին» պաշտոնանկ արեց Շոն Դայչին, ով թիմի գլխավոր մարզիչն էր 2012 թվականի հոկտեմբերից։ «Բարնլին» ԱՊԼ-ում 31 միավորով 17-րդն է։