Իսպանացի ֆուտբոլային լրագրող Ալվարո Մոնտերոն հայտարարել է, որ «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Sky Sports-ը:
Հունիսին լրանում է գերմանացի խաղացողի պայմանագիրը լոնդոնցիների հետ։
«Երեկ ես «Ռեալում» մեկին հարցրի, և նա ասաց. «Այո, ամեն բան պատրաստ է»:
Ամեն ինչ կարող է փոխվել, բայց ֆուտբոլիստի և ակումբի միջև կա պայմանավորվածություն։ Ես կարծում եմ, որ երբ նա գոլ խփեց «Բեռնաբեուում», նա արդեն «Ռեալի» խաղացող էր:
Դա նրա ցանկությունն էր, և եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, նա հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Մադրիդում:
Ավելի վաղ Ռուդիգերի՝ «Չելսիից» հեռանալը հաստատել էր «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։