Սաութհեմփթոնի» նախկին հարձակվող Չարլի Օսթինը կիսվել է հիշողություններով իր նախկին թիմակից Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերային սագայի մասին, ում հետ անգլիացին խաղացել է «սրբերի» ճամբարում 2016-ից 2018 թվականներին։
«Երբ մենք պահեստայինների նստարանին էինք «Չելսիի» դեմ արտագնա խաղում, ես Վան Դեյկին հարցրի նրա ապագայի մասին։ Նա ինձ ասաց. «Գիտե՞ս. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր ինձ ձեռք բերել ամռանը, բայց ի վերջո նրանք ընտրեցին Լինդելոֆին», – հիշում է Օսթինը Talksport-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանը հեռացավ «Սաութհեմփթոնից» և տեղափոխվեց «Լիվերպուլ» 2018 թվականի ձմռանը։ Այն ժամանակ նա դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը։