15.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Պաշտոնական. Ռեալը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին

    🎥 ​ԱԱ-2026․ Շվեդիան խոշոր հաշվով ջախջախեց Թունիսին

    🎥 ԱԱ-2026․ Դիալոյի վերջին րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց Կոտ դ’Իվուարին

    🎥 Մարտական ոչ-ոքի Դալլասում․ Նիդերլանդներն ու Ճապոնիան չպարզեցին հաղթողին

    ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը հայտնվել է գրանդ ակումբի դիտակետում

    ԱԱ մասնակից 13 հավաքական հանդես է եկել միասնական հայտարարությամբ

    Այդ թիմը կհաղթի Աշխարհի առաջնությունը․ Ալտիդորի անսպասելի կանխատեսումը

    Գերմանիայի հավաքականը՝ Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Պաշտոնական. Ռեալը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին

            🎥 ​ԱԱ-2026․ Շվեդիան խոշոր հաշվով ջախջախեց Թունիսին

            🎥 ԱԱ-2026․ Դիալոյի վերջին րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց Կոտ դ’Իվուարին

            🎥 Մարտական ոչ-ոքի Դալլասում․ Նիդերլանդներն ու Ճապոնիան չպարզեցին հաղթողին

            ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը հայտնվել է գրանդ ակումբի դիտակետում

            ԱԱ մասնակից 13 հավաքական հանդես է եկել միասնական հայտարարությամբ

            Այդ թիմը կհաղթի Աշխարհի առաջնությունը․ Ալտիդորի անսպասելի կանխատեսումը

            Գերմանիայի հավաքականը՝ Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Զարգացման վեկտորի աստիճանական փոփոխությունը․ Նոան՝ մրցաշրջանի առաջին հատվածում

                  ArmSport-ի դիտակետում, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  17.01.22 / 18:20
                  0

                  VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբներն աստիճանաբար սկսում են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին։

                  Թե՛ մարզումները վերսկսելու առումով, թե՛ տրանսֆերային շուկայում ամենաակտիվներից մեկը Երևանի «Նոան» է, այդ պատճառով էլ առաջինը կանդրադառնանք Վիկտոր Բուլատովի գլխավորած թիմին։

                  Ամառային սելեկցիան

                  Մինչև մրցաշրջանի մեկնարկն ակումբի ղեկավարությունը հայտարարեց, որ փոխվում է ակումբի զարգացման վեկտորը, և ավելի շատ «շեշտը» դրվելու է հեռանկարային ծրագրեր իրականացնելու և երիտասարդ ֆուտբոլիստներին շանս տալու վրա։ Արդյունքում թիմից հեռացան առանցքային մի շարք ֆուտբոլիստներ։ Ամենամեծ կորուստը թերևս կարելի է համարել դարպասապահ Վալերիո Վիմերկատիի հեռանալը, որը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»։ Աչք «շոյող» կորուստների թվին կարելի է դասել նաև թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովի (տեղափոխվեց «Ալաշկերտ»), Վլադիմիր Ազարովի, Կիրիլ Բորի, Յուրի Գարեգինյանի և Հելիստանո Չիրո Մանգայի հեռանալը։

                  Փոխարենը թիմ վերադարձավ ներկայումս VBET ՀՊԼ-ում ակումբի պատմության լավագույն ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը, ինչպես նաև ակումբի շարքերը համալրեցին դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը, պաշտպաններ Իգոր Սմիրնովը, Ալբերտ Գաբարաևը, կիսապաշտպան Սարգիս Շահինյանը և հարձակվող Չարլզ Մարկ Իկեչուկվուն։ Իհարկե, այլ համալրումներ ևս եղան, սակայն վերոնշյալ ֆուտբոլիստները հետագայում կազմեցին հիմնական կազմի «կորիզը», այդ պատճառով նշեցի միայն նրանց անունները։

                  Եվ վերջապես, գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի՝ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց հետո «Նոայի» ղեկը ստանձնեց երիտասարդ ռուս մասնագետ Գրիգորի Միխալյուկը։ Դե յուրե գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Միխալյուկը, սակայն հանդիպումների ընթացքում մարզչական բուն պարտականությունները կատարում էր նաև «Ուրարտուից» տեղափոխված Արամ  Հակոբյանը։

                  Գրիգորի Միխալյուկ

                  Գրանցած արդյունքը և ցուցադրած խաղը

                  Նախքան ակումբի ցուցադրած խաղին անդրադառնալը նշեմ, որ 15 խաղից հետո «Նոան» վաստակել է 22 միավոր (6 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն, գոլերի հարաբերակցությունը՝ 23-23)։ Այս վիճակագրության մեջ ներառված չէ «Սևանի» դեմ չեղարկված հանդիպումը, որտեղ «Նոան» հաղթել էր 2-1 հաշվով։ Համեմատության համար նշեմ, որ անցած մրցաշրջանի առաջին կեսի ավարտից հետո ևս «Նոան» վաստակել էր 22 միավոր։

                  Մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը բավականին վատ դասավորվեց ակումբի համար, և վերջինս 1-7 հաշվով պարտվեց «Արարատին»։ Հաշվի առնելով այն փաստը, որ կազմը զգալի փոփոխությունների էր ենթարկվել և թիմը գլխավորում էր նոր մարզիչ, ինչ-որ տեղ հասկանալի է նման սցենարը։ Բացի այդ, հանդիպման 25-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց թիմի կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոն, ինչից հետո «Արարատն» իրեն զգում էր, ինչպես ձուկը ջրում։

                  Հաջորդած չորս խաղերում ևս «Նոայի» համար ամեն բան շատ դժվար էր ստացվում։ Թիմն ունեցավ միայն մեկ հաղթանակ։ Առհասարակ, Միխալյուկի գլխավորությամբ «Նոան» անցկացրեց 11 հանդիպում՝ կարողանալով վաստակել հնարավոր միավորների 45,4%-ը՝ 15 միավոր։ Դրանից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց մեկ այլ ռուս մասնագետ՝ Վիկտոր Բուլատովը, իսկ Միխալյուկը շարունակեց աշխատել ակումբի համակարգում, ինչպես նաև օգնել Բուլատովին։

                  Վիկտոր Բուլատով

                  Վերջինիս գլխավորությամբ թիմն անցկացրեց չորս հանդիպում և վաստակեց 7 միավոր, և դեռևս վաղ է գնահատական տալ Բուլատովի աշխատանքին՝ չնայած պետք է փաստել, որ որոշակի դրական տեղաշարժ նկատվում է։

                  Դավանած ֆուտբոլը և հիմնական դերակատարները 

                  Ինչպես նախորդ մրցաշրջանում Գունկոն էր կիրառում, այս մրցաշրջանում «Նոայի» երկու մարզիչները ևս հավատարիմ մնացին 4-2-3-1 տակտիկական դասավորությանը։ Վիմերկատիի հեռանալուց հետո թվում էր, թե թիմը լուրջ խնդիրների առաջ կկանգնի դարպասապահի հարցում։ Սակայն «Ուրարտուից» տեղափոխված Գրիգորի Մաթևոսյանը գրեթե բոլոր հանդիպումներում իրեն գերվստահ էր զգում և իրավամբ համարվում է ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից մեկը։

                  Գրիգորի Մաթևոսյան

                  «Նոայի» դարպասին նշանակված հինգ 11-մետրանոց հարվածներից երկուսը Մաթևոսյանը հետ է մղել, բացի այդ դարձել է մի շարք հիանալի սեյվերի հեղինակ։ Բնականաբար, դեռևս զարգանալու և աճ գրանցելու համար ժամանակ է հարկավոր, բայց առաջին մրցաշրջանը Բարձրագույն խմբում անցկացնող դարպասապահի համար վերջինս շատ լավ խաղ է ցուցադրում։

                  Պաշտպանության եզրերում ամեն ինչ հստակ է։ Ձախից իր հիմնական տեղն ունի Սանա Գոմեշը, իսկ աջ եզրում հիմնական խաղացողը Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատն է։ Երկու ֆուտբոլիստներն էլ, պաշտպանությունից բացի, բավականին հաճախ են միանում հարձակմանը՝ սրություն հաղորդելով թիմի գրոհներին։

                  Պաշտպանության կենտրոնում ընդգծված զույգ չկա։ Տարբեր հանդիպումներում կենտրոնական պաշտպանի գոտին փակել են Դենիս Դեդեչկոն, Ալբերտ Գաբարաևը, Իգոր Սմիրնովը և Ջեֆերսոն Ֆորմիգաոն։ Այս ֆուտբոլիստները տարբեր խաղերում տարբեր զույգեր են կազմել։

                  Հենակետայինի գոտում իր հաստատված տեղն ունի Սարգիս Շահինյանը, որն առաջին շրջանում թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկն է համարվում։ Շահինյանը բավականին շատ «սևագործ» աշխատանք է կատարում, ինչպես նաև հարկ եղած դեպքում առաջին փոխանցմամբ ազդարարում է թիմի գրոհը։

                  Սարգիս Շահինյան

                  Սարգսի կողքին պարբերաբար հանդես են եկել Էդուարդս Էմսիսը, Բենիկ Հովհաննիսյանը, երբեմն էլ Արտյոմ Ֆիլիպովը և Ալեշանդրե Օլիվեյրան։ Բենիկը և Օլիվեյրան ավելի շատ կատարել են «ջոկերի» պարտականություն՝ հաճախ երկրորդ խաղակեսում դուրս գալով փոխարինման։

                  Հարձակման ձախ եզրում չի քննարկվում Պավել Կիրեենկոյի հաստատված տեղը։ Վերջինս թիմի միակ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է առաջին կեսի բոլոր հանդիպումներին և խփած հինգ գոլով համարվում է «Նոայի» լավագույն ռմբարկուն։ Հակադարձ՝ աջ եզրում գործում են մի քանի խաղացողներ, մասնավորապես Մաքսիմ Մայրովիչը, Ռայմոնդ Գյասին, երբեմն նաև Ալեշանդրե Օլիվեյրան։ Մայրովիչը հավասարապես կարող է և հանդես է գալիս նաև կենտրոնական հարձակվողի գոտում։ Առաջին կեսի հանդիպումներում հիմնականում երեք ֆուտբոլիստ է հանդես եկել ինը համարի գոտում՝ Մայրովիչ, Ալեքսանդր Կարապետյան, Չարլզ Մարկ Իկեչուկվու։

                  Իսկ ահա ենթահարձակվողի գոտում հիմնական թեկնածուն Պետրոս Ավետիսյանն է։ Պետրոսն անցած մրցաշրջանում միացավ ակումբին և առաջնության վերջնամասում հիանալի ֆուտբոլ ցուցադրեց։ Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում էլ ամեն բան հաջող էր դասավորվում, սակայն Ավետիսյանը ծանր վնասվածք ստացավ և ստիպված բաց թողեց գրեթե երկու ամիս։ Ի պատիվ իրեն, կիսապաշտպանը վերադարձավ շատ ավելի ուժեղ և կարողացավ դառնալ «Նոայի» շարժիչ ուժը՝ ընդհանուր առմամբ դառնալով չորս գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։

                  VBET Հայաստանի գավաթ

                  «Նոայի» համար գավաթի ընթացիկ խաղարկությունը բավականին կարճ տևեց։ Հաշվի առնելով նախորդ մրցաշրջանում զբաղեցրած դիրքը՝ ակումբը մեկնարկեց քառորդ եզրափակչում և 0-1 հաշվով զիջելով «Արարատին»՝ լքեց հետագա պայքարը։

                  Տրանսֆերային ձմեռ

                  Ինչպես արդեն նշեցի, ակումբն ամենաակտիվներից է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

                  Թիմից հեռացել են «Նոայի» պատմության մեջ խաղերի քանակով ռեկորդակիր Բենիկ Հովհաննիսյանը, Դենիս Դեդեչկոն, Ջեֆերսոնը, Արտյոմ Ֆիլիպովը, Ալեքսանդր Գոլովնյան, Դոբրիվոյե Վելիմիրը, Նիկոլայ Նովիկովը, Պավել Օվչիննիկովը, Վադիմ Պաիրելին և Ալեքսանդր Կարապետյանը։

                  Բենիկ Հովհաննիսյան

                  Փոխարենը «Նոան» ձեռք է բերել Գևորգ Տարախչյանին, Արթուր Քարտաշյանին, Ալեքսեյս Գրյազնովսին, Թարեք Աֆկիրին, Վարդան Շահատունուն և Ալեքսեյ Չիոպային։ Հրավիրված լեգեոներների անցած ճանապարհին նայելով՝ կարող եմ ասել, որ առաջին հայացքից մեծ տպավորություն չեն թողնում։ Պետք է սպասել և գործի մեջ տեսնել, թե ինչի են ընդունակ։

                  Կցանկանամ ձեր ուշադրությունը սևեռել Քարտաշյանի և Շահատունու տրանսֆերների վրա։ Արթուրը, «Փյունիկից» տեղափոխվելով «Սևան», բավականին վստահ տպավորություն էր թողնում, ընդհուպ դարձել էր թիմի ավագը։ Ինչ-որ տեղ զարմանալի էր այն փաստը, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վերջինիս չհրավիրեց հավաքականի աշնանային հանդիպումներին, մանավանդ, որ այդ ընթացքում մենք կենտրոնական պաշտպանի դիրքում լուրջ խնդիրներ ունեինք։

                  Ինչ վերաբերում է Շահատունուն, 23-ամյա դարպասապահը վերջին մեկուկես մրցաշրջանն անցկացրեց «Արարատ-Արմենիայում»՝ ոչ մի հանդիպում չանցկացնելով գլխավոր թիմում։ Այժմ Շահատունին մրցակցելու է ոչ թե երկու լեգեոներ դարպասապահի, այլ իր նման երիտասարդ և հեռանկարային Գրիգորի Մաթևոսյանի հետ։ Հուսանք, որ այդ մրցակցության արդյունքում կշահեն թե՛ Գրիգորին, թե՛ Վարդանը։

                   

                  Այսպիսով, եթե ամբողջացնենք առաջին շրջանում «Նոայի» ելույթները, կարող ենք փաստել, որ անկայուն մեկնարկից հետո՝ երկրորդ հատվածում բավականաչափ դրական տեղաշարժ կա։ Խոսքը վերաբերվում է ինչպես արդյունքներին, այնպես էլ ցուցադրած խաղի որակին։

                  Իսկ, թե ինչքանով է համապատասխանում ակումբի ղեկավարության հայտարարությունը (զարգացման վեկտորի փոփոխման հետ կապված) ներկայիս իրողության հետ, այս պահին դժվար է պատասխանել։ Մինչ այժմ իրականացրած սելեկցիոն աշխատանքը խոսում է այն մասին, որ փորձ է կատարվում կազմում ընդգրկել հնարավորինս շատ երիտասարդ հայ ֆուտբոլիստների։ Հաշվի առնելով նաև այն փաստը, որ «Նոան» երկարաժամկետ վարձակալությամբ տեղակայվել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում, կարող ենք ակնկալել, որ առաջիկայում ակումբի գլխավոր թիմի շարքերը կհամալրեն ակադեմիայի առաջին սաները, և փուլ առ փուլ կյանքի կկոչվեն ղեկավարության կողմից նախատեսված բոլոր նպատակները։

                  Սուրեն Մելիքսեթյան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Պաշտոնական. Ռեալը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին

                  15.06.26

                  Հայտնի է, թե որքան գումար է շահել Ծառուկյանը Գեյջիի հաղթանակի շնորհիվ

                  15.06.26

                  Արման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը

                  15.06.26

                  🎥 Սենսացիա UFC-ում. Թոփուրիան կորցրեց չեմպիոնի տիտղոսն ու կրեց կարիերայի առաջին պարտությունը

                  15.06.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Պաշտոնական. Ռեալը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին

                  13:14 / 15.06.26

                  Հայտնի է, թե որքան գումար է շահել Ծառուկյանը Գեյջիի հաղթանակի շնորհիվ

                  12:11 / 15.06.26

                  Արման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը

                  11:10 / 15.06.26

                  🎥 Սենսացիա UFC-ում. Թոփուրիան կորցրեց չեմպիոնի տիտղոսն ու կրեց կարիերայի առաջին պարտությունը

                  10:05 / 15.06.26

                  🎥 ​ԱԱ-2026․ Շվեդիան խոշոր հաշվով ջախջախեց Թունիսին

                  08:12 / 15.06.26

                  🎥 ԱԱ-2026․ Դիալոյի վերջին րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց Կոտ դ’Իվուարին

                  07:48 / 15.06.26

                  🎥 Մարտական ոչ-ոքի Դալլասում․ Նիդերլանդներն ու Ճապոնիան չպարզեցին հաղթողին

                  01:56 / 15.06.26

                  ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը հայտնվել է գրանդ ակումբի դիտակետում

                  00:30 / 15.06.26

                  ԱԱ մասնակից 13 հավաքական հանդես է եկել միասնական հայտարարությամբ

                  00:01 / 15.06.26

                  Այդ թիմը կհաղթի Աշխարհի առաջնությունը․ Ալտիդորի անսպասելի կանխատեսումը

                  23:41 / 14.06.26

                  Գերմանիայի հավաքականը՝ Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր

                  23:31 / 14.06.26

                  Մարոկկոյի պատմական ցուցանիշն ԱԱ-ում

                  23:23 / 14.06.26

                  Գերմանիայի գերվստահ հաղթանակը․ Կյուրասաոյին գոլային հրավառությամբ դիմավորեցին ԱԱ-ում

                  22:59 / 14.06.26

                  ԱԱ-2026․ Նիդերլանդներ-Ճապոնիա․ մեկնարկային կազմեր

                  22:45 / 14.06.26

                  Ճապոնացի տաղանդը տեղափոխվում է Լա լիգա

                  22:22 / 14.06.26

                  Ադվոկատի պատմական ռեկորդը

                  22:05 / 14.06.26

                  Մբապեն բացահայտել է Ֆրանսիայի հավաքականում իր ամենամտերիմ ընկերներին

                  21:45 / 14.06.26

                  🎥 Կյուրասաոյի հավաքականն առաջին գոլն է խփում իր պատմության մեջ ԱԱ-ում

                  21:30 / 14.06.26

                  Մի անհանգստացեք, ես չեմ դառնալու Ֆրանսիայի նախագահ․ Մբապե

                  21:04 / 14.06.26

                  NBA-ում որոշվել է չեմպիոնը

                  20:30 / 14.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Մի անհանգստացեք, ես չեմ դառնալու Ֆրանսիայի նախագահ․ Մբապե

                  21:04 / 14.06.26

                  Կարդալ ավելին

                  Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

                  15:15 / 12.06.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.