ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում է Գերմանիայի հավաքականի հետ:
Առաջին կեսից հետո գերմանացիները 4 անպատասխան գնդակ են ուղարկել Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ է դարձել Սերժ Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մարկո Ռոյսը և Տիմո Վերները:
Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Արմենիա թիվիի եթերում: