«Շախտյորի» կիսապաշտպան Թայսոնը կարող է շարունակել կարիերան Իտալիայի առաջնությունում:
Ըստ Corriere di Bergamo-ի, 32-ամյա բրազիլացին գտնվում է «Ատալանտայի» հետաքրքրության ոլորտում, որը փոխարինում է փնտրում Յոսիպ Իլիչիչի համար: Բացի Թայսոնից, «դիցուհիների» տրանսֆերային կարճ ցուցակում են Մեմֆիս Դեպայը և Ֆլորիան Տովենը:
Բրազիլացու պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը, ինչը նշանակում է, որ նրա տրանսֆերային արժեքը չպետք է մեծ խնդիր դառնա իտալական ակումբի համար: