«Նորվիչ Սիթին» գին է սահմանել իր պաշտպան Ջամալ Լյուիսի դիմաց, որի ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլը»:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ «Նորվիչը» 22-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է վաճառել միայն 20 մլն ֆունտի (22 մլն եվրոյի) դիմաց, ինչը երկու անգամ ավելի է նրանից, ինչ պատրաստ էր վճարել Անգլիայի չեմպիոնը: Չնայած ԱՊԼ-ից դուրս մնալուն՝ «Նորվիչը» մտադիր չէ իջցնել պահանջները, քանի որ Ջամալի պայմանագիրը նախատեսված է ևս 3 տարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» Լյուիսի համար պայքարում առաջատար է:
Լյուիսը «Նորվիչում» է 2016 թվականից: