«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է Դավիդ Դե Խեայի մանչեսթերյան ապագայի մասին.
«Դե Խեան ԱՊԼ-ի վերջին տարիների լավագույն դարպասապհներից մեկն է: Նոր մարզչի գալով, նա իր խաղաոճը որոշակի փոփոխությունների ենթարկեց, իսկ երբ փոփոխություններ են լինում, սխալներն անխուսափելի են:
«Յունայթեդը» 3-րդ տեղը զբաղեցրեց ու նոր մրցաշրջանում հանդես կգա ՉԼ-ում: Վստահ եմ, որ Դե Խեան ավելի վստահ ելույթ կունենա: Կարծում եմ, որ մի քանի տարի Դե Խեան այս թիմի լիդերն է լինելու»,-ասել է Շմեյխելը:
Անցկացրած խաղերի քանակով (399) Դե Խեան, վերջերս, գերազանցեց Շմեյխելին(398):