Ռուսական Championat-ի հաղորդմամբ, «Զենիթի» կիսապաշտպան Դալեր Կուզյաևը կարող է տեղափոխվել իսպանական «Վալենսիա»:
Այս պահին քննարկվում է վարձակալության տարբերակը: Կուզյաևի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը», «Հոֆենհայմն» ու «Բորդոն»:
«Բորդոն»՝ ունենալով ֆինանսական խնդիրներ, ցանկանում է կազմը համալրել ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստներով:
Կուզյաևը ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Վալենսիայում» է հանդես գալիս նաև Ռուսաստանի հավաքականի անդամ Դենիս Չերիշևը: