«Արարատի» 21-ամյա կիսապաշտպան Պետրոս Աֆաջանյանը կարիերան կարող է շարունակել «Շիրակում»: ArmSport-ի հետ զրույցում Գյումրիի ակումբի մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում իրենց ակումբում:
Պետրոս Աֆաջանյանը երեկ մասնակցել է «Արարատի» հետ ընկերական խաղին, որում «Շիրակը» 2-7 հաշվով պարտություն է կրել:
Ի դեպ, սա կարող է դառնալ երևանյան թիմից «Շիրակ» առաջին տեղափոխությունը: