«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է այն հարցին՝ արդյոք չի՞ ափսոսում, որ չի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ».
«Ես երջանիկ էի «Տոտենհեմում», այդ իսկ պատճառով պայմանագիր կնքեցի: Մենք շատ լավ ենք բաժանվել, մեր հարաբերությունները հիանալի են: Ես միշտ ասում եմ, որ մենք սխալներ թույլ տվեցինք, ինչը հանգեցրեց նրան, ինչ ունենք: Չնայած մենք ավելի մեծ աջակցության կարիք ունեինք՝ իրավիճակը բեկելու համար: Բայց մեր ճանապարհները բաժանվեցին, երկու կողմերի համար էլ դա անխուսափելի էր»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում EL Pais-ը:
Արգենտինացի մասնագետը 2014-ից 2019 թվականներին է գլխավորել «Տոտենհեմը»: Նրա գլխավորությամբ լոնդոնյան թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել, բայց դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչ, ինչն ակումբի լավագույն արդյունքն էր եվրագավաթներին մասնակցելու պատմության ընթացքում: