«Կալյարիի» գլխավոր մարզիչ Վալտեր Ձենգան հայտարարել է, որ հեռանում է ակումբից: Իտալիայի առաջնության վերջին տուրում նրա թիմը 0-3 հաշվով պարտվեց «Միլանին»:
«Ես իմացա, որ կկորցնեմ պաշտոնս «Միլանի» հետ խաղի նախօրեին: Ակումբի նախագահն իրավունք ունի որոշելու, թե ով պետք է աշխատի թիմի հետ: Կարծում եմ, որ ինձ հանդիմանելու պատճառ չունեմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին՝ այա հնարավորությունը տալու համար»,- ասել է Ձենգան Sky Italia-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ձենգան ստանձնել էր «Կալյարիի» գլխավոր մարզչի պաշտոնը 2020-ի մարտին: «Կալյարիի» հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է և ակումբի կողմից այն երկարաձգելու առաջարկ չի կատարվել: